Այն դեպքերում, երբ օրենքով այդպիսին ճանաչված առանձնապես արժեքավոր և պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների սեփականատերը դրանք պահում է անտնտեսվար, ինչը սպառնում է դրանց նշանակության կորստին, նման արժեքները դատարանի վճռով կարող են վերցվել սեփականատիրոջից` պետության կողմից դրանց գինը հատուցելու միջոցով:
Մշակութային արժեքները վերցնելիս սեփականատիրոջը դրանց արժեքը հատուցվում է կողմերի համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում` դատարանի սահմանած չափով: