ՔՊ-ն նիստ է գումարել․ օրակարգում մի շարք հարցեր են եղել

Հունիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունից։

Ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։

Նշանակվել են Շենգավիթ, Աբովյան, Սիսիան և Բերդ ՏԿ-ների խորհուրդների և վերահսկողի ընտրության օրերը։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Ամփոփվել են Նախաձեռնող նիստի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատանքների քննարկման արդյունքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել