Բրյուսելում մասնակցում եմ Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ»խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին:
Շնորհավորելով ԵԺԿ-ին համաեվրոպական ընտրություններում գրանցված հաղթանակի կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ այսուհետ եվրոպական ինստիտուտները ավելի ուշադիր կլինեն Հայաստանում ընթացող հակաժողովրդավարական գործընթացներին»,-նշել է նա: