Ջրանջատումներ մարզերում և Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 25-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Ալավերդի քաղաքի ջրամատակարարումը:

Հունիսի 25-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի ք.Ստեփանավան Սայաթ-Նովա, Մխ.Սպարապետ, Զ.Անդրանիկ, Սոս Սարգսյան, Գ.Նժդեհ, Մ.Բաղրամյան փողոցների ջրամատակարարումը:

Հունիսի 25-ին ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի գ.Փարաքար Անդրանիկ, Կոմունա, Հ.Աբրահամյան, Մարտի 8-ի, Մայիսյան, Մայրաքաղաքային, Շ.Ազնավուրի, Մ.Մկրտչյան, Ռ.Գասպարյան, Արարատյան, Ս.Հարություն փողոցների ջրամատակարարումը:

Հունիսի 25-ին ժամը 10:40-18:00-ն կդադարեցվի Արգել գյուղի ջրամատակարարումը:

Հունիսի 25-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի ք.Աբովյան Հանրապետության Պողոտայի ջրամատակարարումը:

Հունիսի 25-ին ժամը 14:00-20:00-ն կդադարեցվի Մայակովսկի գյուղի ջրամատակարարումը:

Հունիսի 26-ին ժամը 07:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ջրամատակարարումը:

Հունիսի 25-ին ժամը 15:00-20:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 2, 4, 11 փողոցների ջրամատակարարումը:

Հունիսի 25-ին ժամը 16:30-22:00-ն կդադարեցվի Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը:

Հունիսի 26-ին ժամը 10:00-00:00-ն կդադարեցվի Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել