Կրասնոդարում BMW-ն դուրս է թռչել առևտրի կենտրոնի 3-րդ հարկից․ մեքենայում ամուսինները և նրանց երեխան է եղել

Կրասնոդարում BMW-ն դուրս է եկել առևտրի կենտրոնի կայանատեղիի երրորդ հարկից: Մեքենայում եղել են ամուսին և կին և նրանց որդին, ովքեր այժմ անգիտակից վիճակում են:

Shot-ի տվյալներով՝ հնարավոր է, որ մեքենայի վարորդը շփոթել է մեքենայի ոտնակները և դուրս թռչել Gallery առևտրի կենտրոնի պատով։ Անմիջապես օգնության են հասել տեղի բնակիչները, ովքեր ընտանիքին դուրս են բերել մեքենայից և հանձնել բժիշկներին։ Այժմ տուժածներին տեղափոխում են հիվանդանոց։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել