Նելլի Ղուլյանը ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 24-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006»Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ն. Ղուլյանի 2024 թվականի հունիսի 21-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի հունիսի 24-ից Նելլի ՂՈՒԼՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել