Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 24-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի հունիսի 19-ի Կ-176-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.
1. 2024 թվականի հունիսի 25-27-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ»: