Հունիսի 24-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երկու աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության մեկ ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մյուսի նկատմամբ կիրառել «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը: