Հունիսի 24-ին մեկնել է այս տարվա Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքը

Այսօր ՝ հունիսի 24-ին, ընթացիկ տարվա առաջին ուղևորությունն է իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղու միջազգային գնացքը: Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է մոտ 1500 տոմս․ հայտնում են ՀԿԵ-ից։

Ընթացիկ տարում գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ուղևորներին առաջարկվում է ծառայությունների չորս տեսակ ՝ պլացկարտ, կուպե, բարձր հարմարավետության կուպե և Սվ։ Երևանից դեպի Սև ծովի հանգստավայրեր տոմսերի արժեքը սկսվում է 13 հազար դրամից: Գնացքի մեկնումը 14:00 – ին, ճանապարհորդության ժամանակը ‘ 17,5 ժամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել ոչ միայն Հայաստանի և Վրաստանի գլխավոր կայարանների տոմսարկղերից, այլև առցանց՝ ՀԿԵ-ի կայքում։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և մասնագետների միջազգային թիմը ամեն ինչ արեցին, որպեսզի կարճ ժամանակում վերականգնեն մայիսյան հեղեղումների հետևանքով Հայաստանի հյուսիսում գտնվող երկաթուղու ավերված հատվածները: Սա հնարավորություն տվեց չհիասթափեցնել գնացքով հանգստի մեկնել սիրողների սպասելիքները և հունիսի 24-ից սկսել միջազգային գնացքների շարժման ամառային գրաֆիկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել