Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ կա ձերբակալված անձ

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ Հունիսի 23-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արտաշատ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Շահումյան գյուղի բնակիչ 19 և 21 տարեկան երկու երիտասարդ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի և Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 22-ի ժամը 22։30-ի սահմաններում Շահումյան գյուղի կենտրոնում չորս երիտասարդներ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են 56-ամյա համագյուղացու և նրա 19-ամյա որդու հետ, որի ընթացքում էլ որդին սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել հիվանդանոց տեղափոխվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաշատի բաժին։
Տուժողներից ընդունվել է հաղորդում:

19-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել