Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հայտարարագրել է 2023 թվականի օգոստոսի 23-ին ձեռք բերված անշարժ գույք։
Պետոյանը հայտարարագրել է նաև 2 մարդատար մեքենա՝ 2018 թվականի սեպտեմբերին ձեռք բերված Renault (2017) մակնիշի ավտոմեքենա և 2022 թվականի ապրիլին ձեռք բերված Tesla (2016) մակնիշի ավտոմեքենա։
Վարչական շրջանի ղեկավարը ՀՀ 2 բանկում ունի 9000 դոլարի և 38,184 դոլարի չափով ավանդ։
7 տարբեր հաշիվներում ունի 869,911 դրամ, 50,000 դրամ, 388 դոլար, 16,353 դրամ, 228,682 դրամ, 3,242 դոլար, 1,072,288 դրամ։
Հաշվետու ժամանակահատվածում Պետոյանը ստացել է 11,366,078 դրամի չափով եկամուտ։ Եկամտի 6 աղբյուր է նշվել, որոնցից 2-ը աշխատանքի դիմաց վարձատրությունն է, իսկ մյուսը վարձակալության դիմաց ստացված վճարը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 7,915,300 դրամ։
Նա 2 կազմակերպություններում ունի բաժնեմաս 100%-ի չափով, որոնք ձեռք է բերել 2020-ի օգոստոսին։
Վարչական շրջանի ղեկավարի կինը 2023-ին անշարժ գույք է գնել Երևանում՝ համատեղ սեփականության իրավունքով։
2 բանկում ունի ավանդ՝ 250000 դրամի և 2600 դոլարի չափով։
3 բանկային հաշիվներին ունի 161,172 դրամ, 500,159 դրամ, 11,300 դրամի չափով։
Գայանե Պետոյանը եկամտի 4 աղբյուր է հայտարարագրել․ 2023-ին ընդհանուր ստացել է 7,654,348 դրամ եկամուտ։