ԵՄ-ն սահմանափակել է ռուսական սեղմված գազի տարանցումը։
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ է մտցրել 116 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, հայտնել է ԵՄ խորհուրդը:
Պատժամիջոցներն անդրադարձել են նաև ռուսական սեղմված գազին. արգելվել է դրա տարանցումը եվրոպական նավահանգիստներով։
Միևնույն ժամանակ ԵՄ-ն կշարունակի գնել գազը Ռուսաստանից, բայց կարգելի դրա վերաարտահանումը:
Եվրոպական ավիաընկերություններին արգելվել է Ռուսաստանից ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերով չարտերներ և մասնավոր թռիչքներ իրականացնել։
Սահմանափակումներ են մտցվել նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ. նոր պատժամիջոցների տակ է հայտնվել 27 նավ: