Դանակահարված տղամարդը հիվանդանոցում մահացել է

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 21-ին՝ ժամը 16.21-ին, Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցից կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 61-ամյա տղամարդ:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ ժամը 15.55-ի սահմաններում Կասյան փողոցի շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն ու նույն փողոցի բնակիչ 71-ամյա տղամարդը, որի ընթացքում էլ 71-ամյա տղամարդը դանակահարել է 61-ամյա հարևանին:

Հետագա միջոցառումներով 71-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:

Հունիսի 22-ի գիշերը՝ ժամը 2.18-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 61-ամյա տղամարդը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել