Սրբազանը կայցելի Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն

Բագրատ Սրբազանն ու նրա կողմնակիցները վերադառնում են Երևան: Այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից։

«Սիրելի հայրենակիցներ, այս պահին Բագրատ Սրբազանն ու նրա կողմնակիցները Կիրանցից վերադառնում են Երևան:

Այսօր երեկոյան, ժամը 22:30-ին Սրբազանը կայցելի Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել