ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը նշեց, որ կանդրադառնա երկու կարևոր հարցերի՝ ինչո՞ւ պետք է կազմակերպել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հանրաքվե և ինչու անհապաղ։
Բանախոսն ընդգծեց՝ վստահ է՝ այս հարցին ևս ժողովուրդը ասելու է «այո» և եթե նույնիսկ «ոչ» ասի, նրանք արդեն կսկսեն մտածել, թե որտեղ են թերացել, չկարողանալով ներկայացնել եվրոպական ուղղության առավելությունները, ճակատագրական նշանակությունը Հայաստանի ավելի բարգավաճ ապագայի համար։
Ըստ նրա՝ հանրաքվեն անհապաղ է անհրաժեշտ կազմակերպել՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետ հիմնականում Արևելյան տարածաշրջանի հետ։
«Մշտապես տարբեր առիթներով Արևելյան գործընկերների կողմից շեշտվել է, որ Արևելյան գործընկերության քաղաքականությունը չի հանդիսանում ընդլայնման գործիքակազմ, բայց փաստ է, որ այդ տարածաշրջանի երեք պետություն ունեն Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ։ Ակնհայտ է, որ այս փուլում Արևելյան գործընկերությունը գտնվում է ընդլայնման գործընթացում և Հայաստանը պետք է քայլի համընթաց տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետ»,-նշեց նա։
Լուսինե Հակոբյանի խոսքով՝ իրեն դուր է եկել հանրաքվեն սեպտեմբերի 21-ին անցկացնելու առաջարկը նաև անձնական տեսանկյունից, քանի որ դա կլինի պատմության երկրորդ նվերը իր ծննդյան առթիվ, առաջինը Հանրապետության անկախացման հանրաքվեն է եղել։
Մանրամասները՝ տեսանյութում։