ՀՀ-ի` ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին հարցի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ն պետք է քաղաքակրթական ընտրություն անի, պետք է որոշի՝ պետության վերջնական ուղղվածությունը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ մնալու դեպքում ՀՀ բանակը հետամնաց է լինելու, իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ խոսելու է այնպես, ինչպես «ի քեֆը տալիս է։
«Մենք կորուստներ կունենանք ժողովրդավարության առումով։ Չպետք է լինի ազատ մամուլը, ՀԿ-ներ չպիտի գան, նստեն այստեղ ու տեսակետեներ ասեն»,-նշեց Սարգսյանը։
Կուսակցության նախագահն ՀԿ-ների, քաղաքական 4 ուժերի անունից առաջարկեց 100 օրվա ընթացքում կազմակերպել Եվրամիության անդամակցության հանրաքվե։
Մանրամասները՝ տեսանյութում։