Երևանի 4 վարչական շրջաններում և մարզերում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 21-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի 1, 2, 3 փողոցների, Չուխաջյան, Գրիգոր Զոհրապ, Սիլիկյան Թաղ. Հին Խճուղու ջրամատակարարումը:

Հունիսի 21-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա Շերամ փողոցի, Զ.Անդրանիկի Թաղ. 1-50 շենքերի, Սվաճյան 2/2-40 շենքերի ջրամատակարարումը:

Հունիսի 21-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին փողոցների, Արաբկիր 41, 43, 45, 47, 49, 51, 53 փողոցների, Կոմիտասի 1 Նրբ., Վրացական 4 Նրբ., Գրիբոյեդովի 1 Նրբ., Մալխասյանց, Ն.Զարյան փողոցների, Ազատության 7/1-7/2, 9/1-9/5, 21-21Ա, 24-27/2 շենքերի, Հ.Էմին, Վրացական 10-22 շենքերի, Կոմիտասի 35-65/2 շենքերի ջրամատակարարումը:

Հունիսի 21-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան 45-49 կենտ համարի շենքերի, Սայաթ Նովա 33 շենքի ջրամատակարարումը:

Հունիսի 21-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի ջրամատակարարումը:

Հունիսի 21-ին ժամը 10:15-17:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Բավրա գյուղի ջրամատակարարումը:

Հունիսի 21-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Հարժիս գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել