Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհների միջին նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները: Ժամանակի ընթացքում քայքայված ու վնասված փողոցները ամբողջությամբ ասֆալտապատվում են:
«Ճանապարհների նորոգումն իրականացվում է փուլ առ փուլ: Փոխադրամիջոցների երթևեկությունը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատում արվում է նաև գիշերային ժամերին:
Մայրաքաղաքում ճանապարհների միջին նորոգման ու բակային տարածքների փոսալցման գործընթացը շարունակվում է: Առաջիկայում աշխատանքները կմեկնարկեն մյուս վարչական շրջաններում»,-այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ: