Ո՞ր դեպքերում անձը չի կարող ճանաչվել փախստական

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է, որ  օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի ճանաչվում փախստական, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նա`

1. կատարել է հանցագործություն ընդդեմ խաղաղության, պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն` համաձայն նման հանցագործությունների կապակցությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ստեղծված միջազգային փաստաթղթերի.
2. կատարել է ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս նախքան Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող դառնալը.
3. մեղավոր է ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին հակասող արարքների կատարման մեջ:

Ապաստանի տրամադրումը կարող է մերժվել այն փախստականին, որը ժամանել է երրորդ ապահով երկրից, որտեղ նա չունի հետապնդման, մարդու իրավունքների խախտումների կամ իր երկիր վերադարձվելու երկյուղ, կամ չունի արտաքին հարձակման, համատարած բռնության, այլ երկրի տիրապետության տակ գտնվելու, ներքին հակամարտությունների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների (վտանգների) ենթարկվելու երկյուղ, և կարող է օրինական կերպով վերադառնալ այդ երկիր:

Փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մերժման որոշումը կայացնում է միայն ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը կից գործող Միգրացիոն պետական ծառայության կողմից սահմանված համապատասխան ընթացակարգերի համաձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել