«Հա կան ուժեր, աշխարհում կան ուժեր, որոնք չեն ուզում, որ այս պետությունը լինի։ Դրան մեր ռեակցիան ի՞նչ լինի․ քար ու փայտը վերցնենք, գնանք, ասենք՝ է՛յ, ո՞վ ա, որ չի ուզո՞ւմ։
Մյուս ձևն այն է, որ խելացի լինենք, ասենք սա մեր երկիրն է, էս երկրից մենք 1 միլիմետր զիջելու չունենք։ Ուրիշի 1 միլիմետրին չենք հավակնում, ուրիշին չենք էլ թողնում, որ մեր մի տարածքին հավակնի։ Ի՞նչն ա սխալ այս պատմության մեջ։
Նրանք, ովքեր ասում են Հայաստանը այսքան չի այլ այսքան ա (ավելի մեծ), հա, մենք էլ ենք ասել, բոլորս, առանց բացառության այդ նույն մտածողության մեջ ենք եղել, բայց մենք մեր պատմությունից՝ իմիջիայլոց, պատմությունը մենակ 100 տարի առաջվանը չի, 2 տարի առաջվանն էլ ա պատմություն, 50 տարի առաջվանն էլ ա պատմութուն։ Մենք պիտի սովորենք, այսօր մենք կենտրոնանում ենք այ այս երկրի վրա, որի տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է»,- ասել է վարչապետ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում։