«Գիտեմ, որ հսկայական դիրքեր են հանձնում հիմա»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին։

«Ցանկապատ է ցույց տալիս՝ ասելով, որ այ, ահավասիք Կիրանցում կամ հավանաբար Ոսկեպարում այսպիսի ցանկապատ ենք հասցրել։ Ես հարցրել եմ տղաներին, մերոնց, որ ստուգեն, տեսնեն՝ ի՞նչ է տեղի ունենում, և գիտեմ, որ հսկայական դիրքեր են հանձնում հիմա։ Եվ այս աղետը շարունակվելու է, հայրենիք հանձնելու գործընթացը չի կանգնելու, որովհետև սուտը չի դադարել, որքան սուտը շարունակվում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է։ Պայքարելու ենք, որ մեր հայրենիքը չփոքրանա, հակառակը՝ մեծանա»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել