«Հենց առաջին օրից այս շարժումը փորձել են կապել մեր հետ, որն իրականությանը չի համապատասխանում»,-այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին։
«Հորս անունն են հնչեցնում, որը ճիշտ չէ, սխալ է։ Մայիսի 9-ին հանրահավաքի մասնակցեցի, նկարներ դրեցին, մեկնաբանությամբ՝ «ախռանիկներ», բան, բայց բոլորդ էլ գիտեք՝ ես «ախռանիկներ» չունեմ։ Այնպես, որ ավելորդ, դրանով չվնասելով շարժմանը, չեմ մասնակցում»,-նշեց նա։