Ժողովրդավարության ճանապարհը բռնած մեր պետությունից պահանջում եմ Բագրատ Գալստանյանի արարքին իրավական գնահատականներ տալիս՝ չխղճալ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է դերասան Հովհաննես Ազոյանը։
Ըստ նրա՝ 30 տարվա քաղաքական «աղբը» հավաքվել է Բագրատ Սրբազանի շուրջ։
«Նա դուրս է եկել և պատերազմում է սեփական ժողովրդի հետ: Իսկ մենք հումորով ենք վերաբերվում, հումորով դիմավորել ենք, հումորով էլ կճանապարհենք», – ասել է դերասանը:
«Վստահ եմ՝ Եկեղեցում կան իսկապես արժանապատիվ հոգևոր հայրեր, որոնց խնդրում եմ՝ ազատագրե՛ք ձեզ, ազատագրե՛ք Եկեղեցին, միացե՛ք հայ ժողովրդին, որը գնում է դեպի ժողովրդավարական արժեքներ և իր ուրույն տեղն է գտնելու աշխարհում», – հավելել է Ազոյանը:
Բացի այդ, նա հայտարարել է, որ շոու բիզնեսից որևէ մեկի հետ չի շփվում, ավելի շատ իր այգին է փորձում մշակել։
«Հիմա չեմ աշխատում մեդիա ոլորտում: Պատերազմն իմ ժպիտը, իմ ուրախությունը գողացավ: Քիչ եմ տանից դուրս գալիս, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել, շփում չունեմ ոչ մեկի հետ: Ինձ հետաքրքրում է մեր երկրի ճակատագիրը: Մենք շատ հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստան: Մենք այդ որոշումը պետք է իրականացնենք, և ես կանգնած եմ այդ որոշման կողքին մինչև վերջ», – ասել է դերասանը:
Մանրամասները՝ տեսանյութում։