Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` փողոցային պայքարը կանգնեցնելու համար․ Աբրահամյան

Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` փողոցային պայքարը կանգնեցնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին ևս կալանավորեցին: Գերասի համար սովորական վիճակ է` բոլոր ակտիվ փուլերում քաղաքական իշխանությունը նրան մեկուսացնելու որոշումներ է ընդունել, սա էլ բացառություն չեղավ:

Իրավապաշտպանները երեկվանից օպերատիվ կերպով տեղեկություններ են փոխանցում կալանավորվող քաղաքացիների մասին:

Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարական ճնշումների հերթական ալիքն ապահովելու և փողոցային պայքարը կանգնեցնելու համար:

Ծեծուջարդ, հայհոյանքներ, ահաբեկումներ, ազատազրկումներ` ահա սա է այն հիմնական գործիքակազմը, որն աջուձախ կիրառվում է մեր հասարակության դեմ»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել