«Իզմիրլյան» ԲԿ-ում ենք՝ պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողությամբ․ Արփի Հարությունյան

Աբրահամը դեռ մի քանի օր էլ պիտի մնա հիվանդանոցում։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Արփի Հարությունյանը։

«Քանի որ շատ են նամակները, այսպես տեղեկացնեմ՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում ենք՝ պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողությամբ։ Չարչյանը մեր ընտանիքին չափազանց հարազատ մարդ է՝ վաղեմի ընկեր ու բարեկամ։ Դե՜, որպես նմանը չունեցող բժիշկ՝ բոլորդ գիտեք։ Ապահով ձեռքերում ենք։»,-նշել է նա։

Ավելի վաղ Հարությունյանը գրել է․ «Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. 4-5 կարմիր բերետավորներ, մատնացույց անելով Աբրահամին, տեսախցիկների առջևից փախցրել են, ապա մոտ 20 հոգով սմբակներով դաժան ծեծի են ենթարկել՝ հարվածներ հասցնելով թե՛ մարմնին, թե՛ դեմքին։ Ուշագնաց է եղել, ջուր են լցրել դեմքին, ապա քարշ տալով, գլուխը՝ թաթախված արյան մեջ, առանց կոշիկների ու գրեթե առանց հագուստ, տարել բաժին։ Պոկել-տարել են ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել