Մենք լուրջ, ֆունդամենտալ պրոբլեմներ ունենք արդարության ոլորտում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է արդարություն, այս մասին Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք չեմ կարող ասել, որ Հայաստանում ինստիտուցիոնալ արդարության հասել ենք։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա՝ մենք ասում ենք, որ մենք Հայաստանի անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը ուզում ենք կառուցել լեգիտիմության վրա։ Ես էլի եմ ասում՝ մենք լուրջ, ֆունդամենտալ պրոբլեմներ ունենք արդարության ոլորտում»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել