Գիշերը, ոչ աշխատանքային ժամերին, եթե քաղաքացին կարիք ունի դեղատոմսի, ի՞նչ պետք է անի. ԱՆ պարզաբանումը

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե գիշերը, ոչ աշխատանքային ժամերին, եթե քաղաքացին կարիք ունի դեղատոմսի, ի՞նչ պետք է անի:

Նախարարությունից հայտնում են, որ տվյալ որոշումը չի սահմանափակում այն դեղերի ձեռքբերումը, որոնք անհետաձգելի կամ սիմպտոմոտիկ բուժման համար են: Այսինքն` էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են:

Օրինակ` բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է, այլ ոչ վիրուսային, և նշանակում է հակաբիոտիկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել