«10 հոգու առևանգել են». Իշխան Սաղաթելյան

Երեկ համացանցում տարածվել է ինչ-որ ձայնագրություն, պարզ չի ում կողմից, որի արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրեական գործ և այսօր առավոտից խուզարկություններ են սկսվել Վայքի և Եղեգնաձորի Դաշնակցության գրասենյակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Վայոց ձորի մեր անդամներին՝ շուրջ 10 հոգի, ձերբակալել են: Կարող եմ ասել՝ մարդկանց առևանգել են, գտնվելու վայրերը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում իմանալ, փաստաբաններն էլ չեն կարողանում իմանալ, իրենց կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Նույնիսկ մեզ տեղեկություն չեն տրամադրում, թե առևանգված մեր ընկերները որ բաժիններում են գտնվում:

Մեր պատգամավորները այս պահին գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, անընդհատ խոչընդոտներ են ստեղծում թե՛ պատգամավորների, թե՛ փաստաբանների համար: Ակնհայտ է, որ կուսակցությունը թիրախավորված է, փորձում են այս նպատակով , կեղծ գործերով ճնշումներ գործադրել, բայց Դաշնակցության վրա դա չի ազդում, սա ոչ վերջինն է, ոչ առաջինը»,-նշեց Սաղաթելյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել