Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժ կամ միջադեպ չի արձանագրել։ Այս մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Նշվում է, որ առաքելությունը շարունակում է ամենօրյա պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ և այսօր հաղորդագրություններ է տարածել՝ սահմանի հարավարևմտյան հատվածում հայկական կողմից կրակոցների վերաբերյալ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի բոլոր 3 հաղորդագրությունները։