«Դեպի Ռուսաստան հայկական արտահանման համար տնտեսական խոչընդոտներ այժմ չկան»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրներից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմն այսուհետ Հայաստանում անհրաժեշտ փորձաքննություններ կիրականացնի։ Դրանց համընկնումը Երևանի ստուգումների հետ պետք է բարձրացնի Մոսկվայի վստահության մակարդակը։
Այս տարվա 5 ամիսներին Հայաստանից ՌԴ է արտահանվել 2,1 անգամ ավելի թարմ պտուղ-բանջարեղեն, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»։