Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում ՀՅԴ Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում, բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ, սոցցանցում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Կատարվածը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է, սա ակնհայտորեն քաղաքական ուժի՝ Դաշնակցության նկատմամբ կազմակերպված և ուղորդվող և թիրախավորված հարձակում է, մեր գործունեությունը խոչընդոտելու ծրագիր»,-նշել է նա: