Մհեր Խաչատրյանը համեստագույն տղա էր, չէր վախենում հերթափոխի գնալ ամենավտանգավոր դիրքում․ Արծրուն Հովհաննիսյան

Մհեր Խաչատրյանը համեստագույն տղա էր։

«2022թ սեպտեմբերին ջոկատ եկավ ու մի քանի ամիս ծառայեց լուռ, առանց մածախոս պաթոսի։ Շատ ուշ իմացանք, որ նաև 44 օրյային էր մասնակցել։ Չէր վախենում հերթափոխի գնալ ամենավտանգավոր դիրքում։ Հրաժարվում էր աշխատավարձ ստանալ։

Ցավակցում եմ հարազատներին, խոսք չկա…»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:

Նախնական տվյալներով՝ Նորագավիթ թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակիչը հորը պատկանող «Լադա 21114» մակնիշի ավտոմեքենայով նույն թաղամասում արագ վարելու հարցի շուրջ դիտողության է արժանացել Մ.Խ.-ի կողմից, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել է հորը, ով իր հերթին, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել է Մ.Խ.-ին ու պայմանավորվել հանդիպել, որին պատանու հայրը գնացել է ընկերոջ հետ:

Հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել թաղամասում գործող սուպերմարկետի մոտ, վիճաբանություն է ծագել, որի ընթացքում պատանու հայրը բռունցքով հարվածել է Մ.Խ.-ի դեմքին: Այնուհետև, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձինք, ինքնաձիգից և ատրճանակից կրակահերթ են արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել