Գործատուի նախաձեռնությամբ որոշակի կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծման որոշակի դեպքերում գործատուն պարտավոր է աշխատողներին նախապես ծանուցել այդ մասին:
Այդ դեպքերն են.
- կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում.
- արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
- աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.
- աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 oր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 oր, եթե oրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).
- աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը պետք է լինի գրավոր և ծանուցման մեջ պետք է նշվեն`
1) աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը.
2) աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը: