Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ, թե որևէ մեկին գումար տրվի հանրահավաքներին մասնակցելու համար, դա իրականությունը չի համապատասխանում․ «Ավելին ասեմ՝ եթե ղարաբաղցիներին փող առաջարկեն, խիստ կվիրավորվեն, ավելի վատ բաներ էլ կանեն, ղարաբաղցիները միշտ մասնակցել են ՀՀ պետականության, պետությունը պահելու գործողություններին, դրա վառ ապացույցն է 1918 թվականի Սարդարապատի ճակատարամարտը, երբ եկեղեցու կոչով, պահանջով բոլորը հավաքվել և մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին։
«Ադրբեջանի հետ մենք հիմա կապ չունենք, կապը պետք է պահի ՀՀ կառավարության քաղաքական իշխանության ղեկավարը։ Թող Նիկոլ Փաշինյանը հերքի, որ ես ոչ թե մեկ, այլ 11 անգամ եմ դիմել՝ պատրաստակամություն հայտնելով ծառայել, անել այն, ինչ կհանձնարարեն։
2023 թվականի հունվարից ես ոչ մի պաշտոն չեմ զբաղեցրել, դրանից հետո ես չգիտեմ՝ ինչ բանակացություններ են վարել, իսկ մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջ բանակացությունները վարել եմ ես։ Իմ բանակցելու ժամանակ Ադրբեջանը ոչ մի բան չէր պահանջել»,-ասաց Բալասանյանը՝ լրագրողների հետ զրույցում։