Ինձ համար տարօրինակ է, որ ձեր խմբակցությունները այսօր եկել են Ազգային Ժողով․ Ռուբեն Ռուբինյան

«Հարգելի՛ գործընկերներ, իմ շատ սիրելի գործընկեր պարոն Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ։ Պարո՛ն Մինասյան, ըստ Սահմանադրության՝ արտահերթ նիստը պիտի հրավիրվի օրենքի ուժով և, հիրավի, արտահերթ նիստը կկայանա։

Սահմանադրությունը չի ասում, որ այս նիստը պիտի կայանա։ Մեր օրենքները և մեր օրենսդրությունը ասում են, որ նիստը կայանում է քվորման առկայության պայմաններում։ Քվորումը կլինի՝ նիստը կկայանա, քվորումը չի լինի՝ նիստը չի կայանա։

Հիշեցնեմ, որ ԱԺ նախագահը նաև ԱԺ պատգամավոր է, որը, ինչպես մյուս պատգամավորները, կարող է հայտնել իր կարծիքը, ընդ որում և՛ իր անձնական կարծիքը, և՛ քաղաքական մեծամասնության կարծիքը, և՛ այդպես շարունակ։

Երկրորդը՝ ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ ձեր խմբակցությունները այսօր եկել են Ազգային Ժողով, որովհետև, եթե ես չեմ սխալվում, ձեր Սրբազան դաշինքի շարժումը երեկ հայտարարոմ էր, որ այսօր չպետք է թողնեք մեզ՝ գանք գործի»,-այսօր՝ հունիսի 11-ին Ա հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել