Բեյրութում 1914-ին կախաղան բարձրացված 20 հնչակյանների հիշատակի ոգեկոչման արարողությունը պետք է տեղի ունենա այսօր։ Այս մասին նշվում է ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանը։
«Բեյրութում 1914-ին կախաղան բարձրացված 20 հնչակյանների հիշատակի ոգեկոչման արարողությունը պետք է տեղի ունենա այսօր։
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային շահերի դեմ որդեգրած կեցվածքի պատճառով, արդյո՞ք իրավունք ունեն որևէ տեղ և որևէ ժամանակ մասնակցելու հավատքի և հայրենիքի համար նահատակված հայրենասեր հնչակյանների հիշատակի ոգեկոչման արարողություններին:
Այս հարցադրումը թե՛ հռետորական է և թե՛ մտահոգիչ, քանի որ մենք խոսում ենք գործող ամենահին ավանդական կուսակցության մասին, որը պատմության ընթացքում մեր անվտանգային համակարգի քաղաքական հենասյուներից մեկն է եղել:
Հնչակյան կուսակցության փառավոր անցյալի մերօրյա կրողները կամ պետք է հանրամատչելի, պարզ ձևով բացատրեն, հիմանվորեն իրենց որդեգրած դիրքորոշման ճշտությունը կամ պարզապես դադարեն նեղ անձնական շահերով առաջնորդվելուց…»,-նշվում է տարածած հայտարարության մեջ։