Վթարային ջրանջատումներ Երևանում, Արարատում և Կապանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 7-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Ն.Չարբախի 5, 12, 15 փողոցների ջրամատակարարումը:

Հունիսի 7-ին ժամը 09:15-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

Հունիսի 7-ին ժամը 09:45-16:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Սպանդարյան, Մ.Հարությունյան, Գործարանային, Ռ.Մինասյան փողոցների, Հ.Ավետիսյան 1, 1/131 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել