ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում է 30-ից ավել մարտական հաշվարկ, իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ։
Նախնական տվյալներով՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, և այս պահին էլ կա պայթյունի վտանգ։ Այս պահին, նախնական տվյալներով, հոսպիտալացվող քաղաքացիների թիվը նույնն է, նա հորդորեց նման իրավիճակներում սխալ տեղեկություններ չտարածել, սխալ տեղեկություններ չտարածել նաև վիրավորների և զոհերի թվի մասին, հետևել միմիայն պաշտոնական տեղեկատվություններին։