ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 2024 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.
️ծրագրավորում,
️ցանցային/համակարգային ադմինիստրացիա,
️կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2024 թվականի հուլիսի 8-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում: