Սոցցանցում, ինչպես նաև լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, թե իբր «Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը»: Այս մասին գրառում է կատարել ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Տեղեկությունը ակնհայտ կեղծ է։ Այս պահի դրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳ վարչությունում ձևավորված հանձնաժողովի կողմից անց է կացվում Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության ստուգարք, ինչը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակում ստանդարտ գործընթաց է։
Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ այլ քաղաքացիների հասցեին»,-նշվում է հայտարարության մեջ։