Ուսուցչի թափուր տեղի մրցույթին մասնակցած քաղաքացու դիմումի հիման վրա վարչական վարույթ է հարուցվել

Երևանի N դպրոցում հայտարարված «Պատմություն» առարկայի ուսուցչի թափուր տեղի մրցույթին մասնակցած քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ կրթության տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ:

«Վարչական վարույթի արդյունքում արձանագրվել է, որ մրցույթն անցկացվել է ընթացակարգային նորմերի խախտումներով, արդյունքում՝ մրցույթի մասնակից քաղաքացու իրավունքները ճանաչվել են խախտված։

Հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարի ոչ բոլոր հարցերն են ուղղված եղել մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների և հմտությունների բացահայտմանը, որի արդյունքում խախտվել է ՀՀ ԿԳ նախարարի 15․04․2013 թ․ N 396-Ն հրամանի հավելվածի համաձայն հաստատված «Ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգ»-ի 64-րդ կետը, այն է՝ «… Հարցերը պետք է լինեն իրավիճակային և ուղղված լինեն մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների և հմտությունների բացահայտմանը»․

հարցազրույցի փուլում մրցույթին մասնակցած քաղաքացին հարցատոմսի հարցին տվել է ճիշտ պատասխան, սակայն սխալ մեկնաբանություն: Մրցութային հանձնաժողովի անդամները նրա տված ճիշտ պատասխանը դիտարկել են որպես թերի պատասխան և գնահատել մեկ միավոր (առավելագույն՝ 2 միավորի փոխարեն)․

մրցույթի հարցազրույցի փուլը սկսվել է թեստավորման արդյունքները հայտարարելուց հետո, իսկ արդյունքները հայտարարվել են թեստային աշխատանքները ստուգելուց անմիջապես հետո, որի արդյունքում խախտվել է կարգի 61-րդ կետի պահանջը, այն է՝ «Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում՝ հանձնաժողովը բողոքարկման համար նախատեսված ժամանակի (թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ ժամվա ընթացքում) ավարտից հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը»․

Մրցույթի արդյունքները ճանաչվել են անվավեր, ըստ այդմ՝ լուծվել է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված քաղաքացու հետ կնքված աշխատանքային պայմանագիրը և հայտարարվել է մրցույթ՝ տվյալ առարկայի ուսուցչի թափուր տեղի համար։

Իրազեկում՝

Օրենսդրության պահանջների խախտումները ենթակա են սահմանված կարգով վերացման»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել