«Ինչո՞ւ եք խմած եկել». Բագրատ Սրբազանը՝ Գևորգ Պետրոսյանին

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նույնպես Քննչական կոմիտեի շենքի դիմաց էր, մասնակցում էր շարժման բողոքի ակցիային։ Նա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանին մեղադրեց ոստիկանության զորքերի մասին օրենքի խախտման համար, վիրավորելով նաև տեսուչին․ «Դուք շատ փոքր եք։ Քննչական օրենսգրքի հոդվածը ուղղակի պատասխանատվություն է նախատեսում կարգավիճակը պետական շահերին հակառակ օգտագործելու համար»։

Ղազարյանն ի պատասխան Պետրոսյանի՝ նկատեց՝ ոստիկանության զորքերի գործողությունները համապատասխանում են օրենքին։ Վերջինս Պետրոսյանի ցուցաբերած վարքագիծը կասկածի տակ դրեց։ Տեղում ներկա ոստիկանության ծառայողներից մեկն էլ ասաց, թե Պետրոսյանը ալկոհոլի ազդեցության տակ է․ «Դո՞ւք եք մեծ, շատ սխալ կարծիք ունեք Ձեր մասին։ Մասնագետ է, կասկածներ ունի։ Վիրավորում եք ոստիկաններին»։

Սրբազանն էլ Գևորգ Պետրոսյանից փորձեց ճշտել, թե վերջինս իսկապե՞ս ալկոհոլի ազդեցության տակ է․ «Խմա՞ծ եք պարոն Պետրոսյան, ինչո՞ւ եք խմած եկել»։ Պետրոսյանն էլ իր հերթին ոստիկաններին մեղադրեց թմրանյութ օգտագործելու մեջ․ «Ես էլ ասում եմ՝ դուք էլ ուռած եք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել