Սևանա լճում փրկարարները հայտնաբերել են անհետ կորած աղջկա դին: Այս մասին Iravaban.net-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 31-ի գիշերը Սևանա լճի ափից անհետ կորել է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը: Նրան վերջին անգամ տեսել են մայիսի 31-ին Սևանա լճի ափին նստած:
«Հագուստը, հեռախոսը, անձնական իրերը կան, ինքը չկա: Փրկարարները ասում են, որ բավական խորացել են լճում, ստուգել են, եթե խեղդված լիներ, կտեսնեին, ոստիկանությունն էլ հակված է խեղդվելու վարկածին, բայց այլ տարբերակներ էլ են քննարկում»,-ավելի վաղ հայտնել էին հարազատները։
Անահիտը հանգստանալու նպատակով էր մեկնել, ընկերուհու հետ պետք է գնար, սակայն ընկերուհու գնալը չի ստացվել, երկու օրից պետք է հետ վերադառնար:
Հավելենք, որ Անահիտ Մնացականյանը Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է։