«Պետրոս Ղազարյանը արհեստական բուծված մարդ է»․ Բագրատ Սրբազան

«Պետրոս Ղազարյանը արհեստական բուծված մարդ է, որը ծառայել է բոլոր իշխանություններին՝ նույն խոսքերով։ Հիշեք, թե ընդդիմադիրներին ինչ էր ասում, երբ «Կենտրոն» հեռուստաընկերությունում էր։ Նույն խոսքերով հիշեք, թե ինչ էր ասում նույն ընդդիմադիրներին՝ այսօրվա իշխանավորներին, երբ Հ1-ում էր։

Նույն խոսքերով իրեն ինչ են ասել, ինչ անուններ են տվել այն մարդիկ, ովքեր այսօր Խորհրդարանի նախագահ ու չգիտեմ՝ ինչ են։ Հիշեք այդ բոլորը։ Ես ձեզ ասել եմ, երեխե՛ք։ Խնդրում եմ՝ ով ինչ բերանը բացում է, գնացեք, կենսագրությունը ստուգեք, չե՛ք անում այդ գործը, վատ եք աշխատում։ Հանեք Youtube-ով դրված բոլոր այդ կադրերը, շարեք իրար կողքի և դրեք այսօրվանը։ Դրեք նաև այն բոլոր Ֆեյսբուքյան գրառումները, որ կոնկրետ Պետրոս Ղազարյանի մասին այսօրվա իշխանությունները գրել են, բերանս էլ չի պտտվում ասելու, թե ինչ անունով են դիմել։ Խնդրում եմ, ով ինչ բերանը բացում է, դրեք կենսագրությունը»,- այսօր՝ հունիսի 3-ին հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել