«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային շինարարության աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 4-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 5-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի` Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերի, Օշական գյուղի Ձախ ափի ջրամատակարարումը:
Հունիսի 3-ին ժամը 09:30-23:00-ն կդադարեցվի Արարատի մարզի գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների, Արևաբույր, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի ջրամատակարարումը:
Հունիսի 3-ին ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի Այգեձոր, Այգեձորի 1 Նրբ., Պռոշյան, Պռոշյանի 1, 2, 3 նրբանցքների, Վ.Համբարձումյան, Վ.Համբարձումյանի 1, 4 նրբանցքների, Երեվանյան Խճուղու ջրամատակարարումը:
Հունիսի 3-ին ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի Բյուրեղավան քաղաքի Զ.Անդրանիկ, Կոտայք, Վ.Սարգսյան փողոցների ջրամատակարարումը:
Հունիսի 3-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Բերդ քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: