Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության համար հրատապ նիստ է նշանակվել

«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ-վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը համատեղ հայտարարություն են տարածել․

««Հանրությանն իրազեկում ենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։

Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։

Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին ժամը 13:00-ին՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել