«Երեկ և առաջին օրերը մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև մեր Քարկոփ բնակավայրում՝ համայնքի ղեկավարի անմիջական հսկողության ներքո։ Պարոն Ղումաշյանը այնտեղ է և շարունակվում են մաքրման աշխատանքներ իրականացվել։ Հարավկովկասյան երկաթուղու գործընկերների միջոցով տեխնիկա է տեղափոխվել Քարկոփ բնակավայր, որտեղ ներկա պահին լայնածավալ մաքրման աշխատանքներ են իրականացվում։ Այսօր առավոտյան Փրկարար ծառայության 100 աշխատակիցներ ուղևորվել են և ներկա պահին շարունակում են մաքրման աշխատանքներ, ձեռքի աշխատանքներ, և աջակցում և օգնում են մեր ազգաբնակչությանը։
Տեղեկացնեմ նաև, որ երեկ Քարկոփ վարչական բնակավայրում ազգաբնակչության հետ հանդիպում է տեղի ունեցել համայնքի ղեկավարի և նախարար պարոն Սանոսյանի կողմից։ Ազգաբնակչությունը բարձրացրել են հարցեր, խնդիրներ, որոնք լուծման փուլում են գտնվում։
Ուզում եմ տեղեկացնել, որ նշված աշխատանքները մեր ազգաբնակչությունը շատ դրական է ընկալել և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և՛ Քարկոփ բնակավայի ժողովրդին, և՛ մյուս բնակավայրերի, ովքեր տեսնում են կատարված աշխատանքներն ու ըմբռնումով են մոտենում՝ տեսնելով, որ հսկայական անելիքներ դեռևս կան։
Երեկ հանդիպում ենք ունեցել Շամլուղ և Ախթալա բնակավայրերում, ներկայացրել ենք կատարվող և կատարված աշխատանքները։ Բոլորի ցանկությունն էր օր առաջ Ախթալայի կամրջի վերականգնումը»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։