Ալեն Սիմոնյանը պարգևատրել է Եվրոպական խորհրդարանի երկու պատգամավորի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 30-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը՝ կարգադրում եմ.

1. Միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ հայանպաստ գործունեություն իրականացնելու, ժողովրդավարության զարգացման, ազգային եւ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով՝

1) Անդրիուս ԿՈՒԲԻԼԻՈՒՍԻՆ ԵԺԿ խմբակցություն, Լիտվայի Հանրապետություն,
2) Ռասա ՅՈՒԿՆԵՎԻՉԻԵՆԵԻՆ ԵԺԿ խմբակցություն, Լիտվայի Հանրապետություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել