Դիվանագիտական ավելի քան 40 ներկայացուցիչներ այցելել են աղետի գոտի

Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այսօր այցելել են աղետի գոտի։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Դեսպաններին դիմավորել է ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Դիվանագիտական ներկայացուցչություններին ներկայացվել են աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը և այս պահին տարվող աշխատանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել