«Այս շենքից գողացել են մեր շատ նվիրյալ տղաներից Բաբկեն Ասրյանին»,-այս մասին «Անի գրանդ» հյուրանոցի մոտ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը հույս հայտնեց, որ նա գիշերը կամ առավոտյան ազատության մեջ կլինի։
Հարցին, թե ովքեր են գողացել նա ասաց, որ չգիտի։
«Այստեղ զվռնող օպերներ կան։ Կասեմ ձեզ մարդու որդիներ, ձեզ հետ շատ մեղմ եմ վարվել»,-նշեց նա։
Իր հնարավոր ձերբակալության մասին նա ասաց․ «Գլուխները պատին կտան, թող փորձեն, ես կանգնած եմ, որտեղ ուզում են գնամ, կանգնեմ իրենց դիմաց, թող փորձեն»։